Բաժիններ՝

Մոնթե Մելքոնյան կիբերբանակի բացահայտումն ադրբեջանական մի շարք կայքերի և սոցցանցային էջերի մասին  

Մոնթե Մելքոնյան կիբերբանակը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական էլեկտրոնային փոստից արտահանել են մի շարք ֆայլեր՝ մեդիադաշտի վերաբերյալ։

«Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ։ Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց․ ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց․ ցանցերը՝ հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,- նշված է Մոնթե Մելքոնյան կիբերբանակի հայտարարության մեջ։

Բոլոր ֆայլերը կարող եք տեսնել այստեղ՝

Ավելի վաղ նշվել էր, որ կիբերբանակը նշել էր, որ Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են:

Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս