ՄԹ բնակչության ավելի քան մեկ քառորդը ավելի խիստ սահմանափակումների տակ կհայտնվի
Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան մեկ քառորդը կենթարկվի լոքդաունի կանոններին, այս հանգստյան օրերին ուժի մեջ կմտնեն նոր միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Անգլիայում շաբաթ օրվանից Լիդսում, Ուիգանում, Ստոկպորտում և Բլեքփուլում կարգելվի միմյանց տներում կամ այգիներում հավաքվելը:
Այս սահմանափակումները մտցվում են այն պատճառով, որ վիրուսի տարածման տեմպն արագանում է: Ողջ Շոտլանդիայում արդեն արգելվել են ուրիշների տանը հանդիպումները: