Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ
Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 169 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբի տվյալներին:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 20 հազար 225-ի: