Ստեղծվել է աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը
Աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը ստեղծվել է Ճապոնիայում: Այս մասին հայտնում է Kyodo News-ը:
Ալյումինե Ռուբիկի խորանարդը կշռում է ընդամենը 2 գրամ:
Այս խորանարդը ամենափոքրն է աշխարհում: Այն ներկայացվել է երկրում առաջին անգամ Ռուբիկի խորանարդի հայտնվելու 40-ամյակի պատվին:
Խաղալիքի նիստի երկարությունը 9.9 միլիմետր է: Այն մշակել է ճապոնական MegaHouse Corp ընկերությունը: Մեկ խաղալիքի արժեքը 1880 ԱՄՆ դոլար է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը