Հելսինկիի օդանավակայանում սկսել են COVID-19-ն ստուգել շների օգնությամբ
Շների հատուկ ջոկատն աշխատանքն է սկսել Հելսինկիի օդանավակայանում. նրանք հոտով որոշելու են կորոնավիրուսային վարակի առկայությունն ուղեւորների մոտ: Այդ մասին հաղորդել է օդանավակայանը ղեկավարող ընկերությունը: «Շները, որոնք ճանաչում են COVID-19-ը, իրենց աշխատանքն են սկսել Հելսինկիի օդանավակայանի 2B ժամանման սրահում:
Շներին վարժեցրել են կորոնավիրուսը հայտնաբերել թեստային անձեռոցիկների օգնությամբ, որոնք տալիս են ստուգվողներին: Մասնակցությունը կամավոր է եւ առաջին հերթին վերաբերում է այն ուղեւորներին, որոնք ժամանում են արտասահմանից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուղեւորին խնդրում են անձեռոցիկով տրոտել մաշկը: Այնուհետեւ անձեռոցիկը նետում են հատուկ անոթի մեջ, որը տանում են շանը: Ամբողջ ընթացակարգը տեւում է մեկ րոպեից ոչ ավելի: Անձնական տվյալներ թեստի վրա չեն հավաքում: Եթե արդյունքը դրական է, այդ մարդուն ուղարկում են բժշկա-տեղեկատվական կետ՝ հետագա հրահանգներն ստանալու համար: Շների օգտագործմամբ փորձը շարունակվում է չորս ամիս: Ավելի վաղ Հելսինկիի օդանավակայանը շների մասնակցությամբ նման գիտափորձեր է կատարել ուղեւորների մեզի մեջ կորոնավիրուսի հայտնաբերման գծով:
Օգոստոսին հաղորդվել է, որ նման գիտափորձ է կատարվել Դուբայի օդանավակայանում: Նաեւ ավելի վաղ Baza հրատարակությունը, վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի աղբյուրը, հաղորդել է, որ Ռուսաստանում շներին վարժեցնում է «Աերոֆլոտ»-ը: Հրատարակության տվյալներով՝ ընկերության կինոլոգիական ծառայությունն արդեն մի քանի ամիս է՝ հետազոտությէուններ է անցկացնում շալայկա ցեղատեսակի շների հետ: Փորձերն անցկացվում են «Ծառայողական օգտագործման համար» գրիֆի ներքո. ընկերությունը պաշտոնապես դրանց մասին չի հայտարարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: