Բաժիններ՝

Արսեն Ղազարյանը կողմ է

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նոր ՀԴՄ-ների տեղադրումը համարում է տեխնիկական բնույթի նորարարություն, որը նպատակ ունի հարկային դաշտում ձևավորել «բարեխիղճ հարկատու» մշակույթը: Այս մասին ՀԱԳՄ նախագահը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում։

Արսեն Ղազարյանը չի կիսում այն տեսակետը, որ ՀԴՄ-երի ներդրումը կմեծացնի լարվածությունը։ Հակառակը՝ նրա կարծիքով, այդ քայլը կնպաստի քաղաքական մթնոլորտի բարելավմանը, այլ ոչ թե լարվածությանը: «Եթե քայլերն անում ենք հավասար և գիտակցված, եթե ամբողջ դաշտը աստիճանաբար բերում ենք հարկման դաշտ, ապա դա ազգաբնակչությանը հավատ է ներշնչում, որ վերջնականապես ստվերի մեջքը կկարողանանք ջարդել»,- ասել է Ղազարյանը։

ՀԱԳՄ նախագահը չի կիսում նաև այն տեսակետը, որ ստվերը խոշոր բիզնեսում է։ Նրա համոզմամբ, ստվերն ամենուր է, պարզապես դրա աստիճաններն են տարբեր։ Ըստ Ա. Ղազարյանի, պետք է դաշտը կանոնակարգել ամբողջությամբ. «Եթե խոշոր ներկրումից մինչև վերջին գյուղական կրպակ շղթան չենք կանոնակարգում, կունենանք այն, ինչ ունենք. 4-5 տարի է պայքարում ենք, բայց էական արդյունքների դեռևս չենք հասնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս