Արտագաղթողների թվով Հայաստանը առաջատար է
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/migration-e1350560939971.jpg)
Ռուսաստանի դաշնային վիճակագրական ծառայության «Росстат» հրապարակած տվյալներով , այս տարվա առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել 159.000 մարդ:
Ըստ ռուս վիճակագիրների ամենամեծ թվով միգրանտները եկել են Ուզբեկստանից 28.600 և Տաջիկստանից`19.900: Հարավային Կովկասի հանրապետություններից Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել 30.000 մարդ, և Հայաստանն այս հարցում առաջատար է, դրանց ուղիղ կեսը`15.000-ը ՀՀ քաղաքացիներ են: