Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր` ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին։ Այս մասին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անվտանգության խորհրդի կազմում են.
-
Արցախի Հանրապետության Նախագահ
-
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
-
Արցախի Հանրապետության պետական նախարար
-
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
-
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
-
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
-
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
-
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
-
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
-
Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
-
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: