Բաժիններ՝

Մեքսիկայում հայտնաբերել են Diario el Mundo հրատարակության լրագրողի գլխատված մարմինը

Diario el Mundo հրատարակությունը հաղորդել է Մեքսիկայի Վերակրուսի նահանգում իր աշխատակցի սպանության մասին. սա տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողի սպանության չորրորդ դեպքն է, որը կապված է լրագրողական աշխատանքի հետ։

«Diario el Mundo-ի ընտանիքը սգում է մեր ընկերոջ եւ լրագրող Խուլիո Վալդիվիա Ռոդրիգեսի անդառնալի կորուստը, որը երկչոտաբար այս երեկոյան սպանվել է Տեսոնապում»,-ասվում է Twitter-ում զետեղված հրատարակության հաղորդագրության մեջ:

Կեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, կրիմինալ խրոնիկայի թղթակցի գլխատված մարմինը հայտնաբերվել է երկաթուղային ճանապարհի վրա, որը գտնվում է Վերակրուսի նահանգի լեռնային տեղանքում՝ Պարաիսո համայնքից ոչ հեռու: Վերակրուսի նահանգն առավել վտանգավորն է ԶԼՄ-ների աշխատակիցների համար, 2000 թվականից ի վեր այստեղ սպանվել է 29 լրագրող:

Article 19 իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, սա 2020 թվականին ԶԼՄ-ների աշխատողի սպանության չորրորդ դեպքն է, որը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարման ժամանակաշրջանում երկրում սպանվել են ԶԼՄ-ների 15 աշխատակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս