Բաժիններ՝

Երիտասարդ գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:

Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության՝ արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստացել չորս երիտասարդ գիտնականներ: Ֆինանսավորումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Սեպտեմբեր ամսվա մրցույթի տվյալներով՝ Արտեմ Գրիգորյանը Յալթայում հոկտեմբերի 3-5-ը մասնակցել է Ուկրաինայի պաթոֆիզիոլոգների 6-րդ կոնգրեսին, Էվիյա Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-14-ը` Բուլղարիայի Բլագոնգրադ քաղաքում տեղի ունեցած Հնագույն մշակույթի առաջին միջազգային սիմպոզիումին, Անի Ասատրյանն այս օրերին՝ հոկտեմբերի 15-19-ը, մասնակցում է Իտալիայի Վիետրի սուլ Մարե քաղաքում անցկացվող Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 39-րդ գիտաժողովին, իսկ Խաչիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 7-9-ը կմասնակցի Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գիտաժողովին։

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս