Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվել են մեկուսացման մեջ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 43, ընդհանուր մեկուսացված են 64 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 181 փորձանմուշի հետազոտություն:
Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։