Կարտոֆիլով կոտլետ՝ շվեյցարական բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 5 հատ
2. Յուղ – տապակելու համար
3. Աղ, սև պղպեղ
4. Սոխ – 2 հատ
5. Հավի լյարդ – 300 գ
6. Կանաչիներ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը անցկացնել քերիչով և քամել:
2. Կարտոֆիլը համեմել աղով և պղպեղով: Հավի լյարդը խաշել և շատ մանր կտրատել:
3. Սոխը մանր կտրատել և տապակել, մինչև ոսկեգունի:
4. Բոլոր բաղադրիչները խառնել, կոտլետներ ձևավորել և տապակել: Կարելի է նաև տապակել բլիթի մեծությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը