Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսը և Արևելաչինական ծովը Ճապոնիայի ափերի մոտ տաքացել են մինչև ռեկորդային մակարդակ

Խաղաղ օվկիանոսի եւ Արեւելաչինական ծովի մակերեւույթը Ճապոնիայի մի շարք ափամերձ շրջաններում օգոստոսին տաքացել է մինչեւ առավելագույն բարձր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Օդերեւութաբաններն արձանագրել են, որ ջրի ջերմաստիճանը Հոնսյու կղզու արեւմտյան եւ արեւելյան մասերի ափերի մոտ, ինչպես նաեւ Օկինավա եւ Ամամի հարավային կղզիների շրջանում անցյալ ամսին կազմել է շուրջ Ցելսիուսի 30 աստիճան կամ նույնիսկ ավելի: Դրանք ռեկորդային ցուցանիշներ են 1982 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ տվյալների հաշվառումը:

Այսպես, Օկինավայի պրեֆետուրայից դեպի արեւելք, որը ողողում է Արեւելաչինական ծովը, անցյալ ամսին ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 30,7 աստիճան, ինչը 2,1 աստիճանով բարձր է սովորական մակարդակից: Հոնսյուի արեւմտյան ծովեզերքի շրջանում, ինչպես նաեւ Սիկոկու կղզու մոտ նույնպես արձանագրվել է ջերմաստիճանի բարձրացում մոտավորապես 1,5 աստիճանով:

Օդերեւութաբանները կարծում են, որ ռեկորդային տաքացումը կապված է Խաղաղ օվկիանոսի վրա առաջացած բարձր ճնշման գոտու հետ, որը ծածկել է Ճապոնիան եւ նպաստել տաք օդի ներհոսին: Թայֆունները մինչ այժմ նույնպես շրջանցել են Ճապոնիան, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծել ջրի ջերմաստիճանի բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ չափազանց տաքացումը կարող էհանգեցնել ջրի գոլորշու մեծ քանակության բարձրացման, ինչն աշնանը կնպաստի արեւադարձային փոթորիկների զարգացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս