Բաժիններ՝

Արմավիրի մարզպետը ծանոթացել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում ստեղծված իրավիճակին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Այս մասին հայտնում է մարզպետարանի «Ֆեյսբուքի» էջը:

Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են գործարանի չորս աշխատակիցներ: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցել են, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և բուժառուներին նախապատրաստում են տեղափոխել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս