 
                        Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
 
                                    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ զարգացման շահերին:
Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        