Բաժիններ՝

Գոմեշի մսի գործով մեղադրյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է

Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեԼ է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:

«Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել և ստենդավորվել է նրա սիրտը»,- ասել է Գոռ Ղլեչյանը, հավելելով, որ այս պահին նրա մոտ սրտի իշեմիկ հիվանդության կա և որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս