Բաժիններ՝

««Յուվեն» մեկ նպատակ ունի՝ հաղթել: Արդյունքները ցույց կտան՝ արդյո՞ք ես պատրաստ եմ մարզիչ լինել». Պիրլո

«Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է թիմում իր նպատակների մասին:

«Էնտուզիազմը պետք է օր օրի առաջ բերել: Պետք է խոսել խաղացողների հետ, անել այնպես, որպեսզի նրանք մասնակցեն մարզումներին, հասկանան՝ ինչ ենք մենք նրանցից ուզում: «Յուվեն» մեկ նպատակ ունի՝ հաղթել:

Ես ցանկանում եմ հետ բերել էնտուզիազմը ակտիվ ֆուտբոլի և խաղում գերիշխանության միջոցով: Ես տղաներին ասել եմ երկու բան՝ «գնդակը միշտ ձեզ մոտ պետք է լինի» և «երբ դուք կորցնում եք գնդակը, մենք արագ պետք է վերադարձնենք այն»:

Որակյալ խաղացողները միասին կարող են խաղալ ցանկացած թիմում: Կարևոր է, որ յուրաքանչյուրը պատրաստ լինի ինչ-որ բան զոհաբերել և մտածի թիմի մասին: Պետք է պատրաստ լինել ինչ-որ բան զոհաբերել, որ բոլորս միասին հասնենք նպատակին:

Արդյունքները ցույց կտան՝ արդյո՞ք ես պատրաստ եմ մարզչի աշխատանքին: Ինձ ասում էին, որ ինձ նախանշված է դառնալ ֆուտբոլիստ, և այդպես էլ եղավ: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի մարզչի աշխատանքի հետ»,- Անդրեա Պիրլոյի խոսքերն է մեջբերում «Յուվենթուսի» պաշտոնական թվիթերյան էջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս