Թուրքիան բնական գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել Սև ծովում
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել էNTV հեռուստաալիքը:
«Դա պատմական մասշտաբի իրադարձություն է: Մենք Սեւ ծովում հայտնաբերեցինք բնական գազի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն հանքավայրը: Ծավալները կազմում են 320 միլիարդ խորանարդ մետր: Մինչեւ 2023 թվականը մենք պլանավորում ենք այն մատակարարել մեր քաղաքացիներին»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: