Բաժիններ՝

Ջազային քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը հիվանդանոցում է

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը Նորք-Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Դավթյանը: «Ինքնազգացողությունս լավ է։ Այս պահին հետազոտություններ եմ անցնում»,- ասաց քոլեջի տնօրենը:

Դավթյանը քոլեջի տնօրենն է 2016 թվականից։ Նրա անունը քաջածանոթ է նաև օպերային արվեստի երկրպագուներին: Ազգային օպերային թատրոնում նա ժամանակին հանդես է եկել Մոսիի (Տիգրանյան՝ «Անուշ»), Ժերմոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Դան Կաիրոյի (Բիզե՝ «Կարմեն») և բարիտոնի համար գրված այլ դերերգերով: Քանիցս հրավիրվել է այլ թատրոններ, իսկ Կիևի օպերային թատրոնում կերտել է Տոնիոյի կերպարը Լեոնկավալոյի «Պայացներում» և այլ դերեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս