Բաժիններ՝

Չորս մարդ է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետևանքով

«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:

Սիրիական բանակի հրամանատարությունն օգոստոսի 3-ին հայտնել էր տեղական ժամանակով ժամը 22:40-ին Կունեյտրայի շրջանի առաջնային դիրքերի վրա իսրայելական ուղղաթիռների գրոհի մասին: «Կունեյտրայի նահանգի հարավում գտնվող Էնն Քադի բնակավայրից չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան իսրայելական արկի ընկնելու հետեւանքով»,-գրում է թերթը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ քաղաքացի Ֆեյսալ Սայիդը երեք ուղեկիցների հետ միասին գնդակոծության ժամանակ իր մեքենայով տեղաշարժվել է այն գյուղում, որը գտնվում էր Գոլանի բարձունքների սահմանազատման գծի մերձակայքում: Փոխադրամիջոցի վրա մարտական արկ է ընկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31