Բաժիններ՝

«Վեց ամսից զորակոչվելու եմ բանակ, և այս խնդիրները ծառացել են իմ առջև». Չընդունված դիմորդ

Այսօր խորհրդարանում բուհեր չընդունված ուսանողների, նրանց ծնողների և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներից մի քանիսի հանդիպման ընթացքում դիմորդ Հովսեփյան Արտուշը նշեց, որ դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան և ստացել է 14,5 միավոր։

«Երկար ժամանակ է՝ պայքարում եմ, որպեսզի վերականգնեմ իմ ոտնահարած իրավունքները և վերականգնեմ, կոպիտ ասած, պատմական արդարությունը։ Անձամբ հանդիպում ունենալով ԿԳՄՍ փոխնախարարների հետ, խոսել եմ նրանց հետ և փորձել եմ ինչ-որ բանակցային սեղանի շուրջ, միմյանց բավարարող լուծումների հանգել։ Սակայն, ըստ իս, երկու փոխնախարարների հետ էլ լուծումներն անարդյունավետ են եղել, որովհետև ինձ ասացին, որ հանգիստ կարող եմ ընդունվել այլ բուհեր։ Մասնավոր բուհ ընդունվելու ցանկություն չունեմ, քանի որ ՀՀ-ն ստեղծել է մեկ բժշկական պետական բուհ, ես ցանկանում եմ սովորել հենց այդ բուհում»,- նշեց նա։

Դիմորդի խոսքով, եթե սովորի մասնավոր բուհում, ապա դիպլոմը պետական չի լինի, հետևաբար՝ բժշկի որակավորումն էլ այն չի լինի, ինչպես կլիներ պետական բուհն ավարտած բժշկինը։

«Վեց ամսից զորակոչվելու եմ բանակ, և այս խնդիրները ծառացել են իմ առջև։ Ցանկանում եմ այս խնդրին որոշակի լուծում տամ և նոր գնամ հայրենիքիս պարտքս տալու»,- ընդգծեց Արտուշ Հովսեփյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս