Բաժիններ՝

«Մենք գտնվում ենք (կորոնավիրուսի) խոշորամասշտաբ բռնկման շեմին, որը կարող է հանգեցնել հիվանդանոցների մեր համակարգի թուլացման և կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց շրջանում». Քերրի Լեմ

Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը գտնվում է COVID-19 կորոնավիրուսի ընդգրկուն բռնկման եզրին: Այդ մասին հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը:

«Մենք գտնվում ենք (կորոնավիրուսի) խոշորամասշտաբ բռնկման շեմին, որը կարող է հանգեցնել հիվանդանոցների մեր համակարգի թուլացման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց շրջանում»,-ասվում է Քերրի Լեմի հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ից Հոնկոնգի բոլոր քաղաքացիները, որի բնակչությունը կազմում է 7,5 միլիոն մարդ, պետք է տնից դուրս դիմակներ կրեն: Բացի այդ, ռեստորաններն այժմ աշխատում են միայն առաքմամբ:

Դեռ ավելին, այժմ հասարակական վայրերում կարող են հավաքվել ոչ ավելի, քան երկուական մարդ՝ տարբեր տնային տնտեսություններից: Նրանց համար, ովքեր խախտում են նոր կանոնները, տուգանք է սահմանվել 5 հազար հոնկոնգյան դոլարի (625 դոլար) չափով:

«Մեր մերձավորներին, առողջապահության աշխատողներին եւ Հոնկոնգը պաշտպանելու համար ձեզ կոչ եմ անում խստորեն պահպանել սոցիալական հեռավորության միջոցները եւ տանը մնալ որքան կարելի է ավելի երկար ժամանակ»,-հավելել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավարը:

Նման միջոցառումների սահմանումը կապված է քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկման հետ: Հունիս ամսին Հոնկոնգում նշվել էր COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել է տարածվել քաղաքում:

Վերջին վեց օրվա ընթացքում վարակումների օրական աճը Հոնկոնգում կազմել է հարյուրից ավելի: Հուլիսի սկզբից քաղաքում ախտորոշել են վարակման արդեն ավելի քան հազար դեպք, ինչը կազմում է այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր քաղաքում արձանագրված բոլոր դեպքերի 40 տոկոսից ավելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս