Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ․ Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել

Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։

Ոստիկանության աշխատակիցները տեղում են․ նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։

Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։

Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում․ փրկարարների օգնության կարիք չի առաջացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս