Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները բանակցություններ են վարում Փորթլենդից դաշնային ուժերի դուրսբերման շուրջը. AP

Միացյալ Նահանգների իշխանությունները բանակցություններ են վարում Փորթլենդից (Օրեգոնի նահանգ) դաշնային ուժային գերատեսչությունների աշխատակիցներին դուրս բերելու շուրջը: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:

Նրանց տեղեկություններով՝ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների եւ Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունի միջեւ, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը: Associated Press-ը նշում է, որ Փորթլենդից դաշնային ուժերի աշխատակիցների հնարավոր դուրսբերման համար հիմնական պայմանը տեղի իրավապահ մարմինների ավելի ակտիվ մասնակցությունն է բողոքավորներին ցրելու գործին:

Գործակալությունը նշում է, որ բանակցությունները գտնվում են վաղ փուլում, որեւէ որոշում առայժմ չի ընդունվել: Փորթլենդում բողոքները, որոնք ուղեկցվում են անկարգություններով, չեն դադարում 50 օրից ավելի: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի որոշմամբ քաղաք են ուղարկվել դաշնային ուժային գերատեսչությունների աշխատակիցներ: Նրանք ներգրավված են ջարդարարներին պատասխանատվության ենթարկելու գործում: Հուլիսի լույս 28-ի գիշերը քաղաքում բերման է ենթարկվել 74 մարդ, 60-ին առաջադրվել են մեղադրանքներ, հայտնել է երկրի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031