Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1155-ի

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 10-ով եւ հասել 1155-ի, ապաքինվածները կրկնակի ավելի են: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1155 է, ապաքինվել է 929 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքի տվյալների համաձայն, նաեւ աճում է կարանտինային ռեժիմի ներքո գտնվողների թիվը՝ 6489 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ է գտնվում 337 պացիենտ: Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 է, նրանց թվում կա 38 զինծառայող:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 16,3 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս