Բռնկված հրդեհի պատճառով տանտերը և տանտիրուհին մահացել են

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:55-ին, ՀՀ ԱԻՆ Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում տուն է այրվում և տան ներսում մարդ կա:

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, 3 կգ տարողության գազի բալոնի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել 1942թ. ծնված Արշավիր Եղիազարյանի տանը, ինչի հետևանքով վերջինս և նրա կինը` 1939թ. ծնված Ռիմա Եղիազարյանը ստացած այրվածքներից տեղում մահացել են:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 08:10-ին, մարտական 2 հաշվառկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս