Ռմբակոծությունների թիրախում է եղել Այգեպար գյուղը
                                    Ադրբեջանական կողմի ռմբակոծությունների թիրախ է եղել նաև Տավուշի սահմանապահ Այգեպար գյուղը: Մեր նկարահանող խումբն այսօր գյուղում զրուցել է բնակիչների հետ, նկարահանել վնասված ու ավերված տները:
Բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, վնասվել են առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ:






Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տրամադրի վնասների չափի և ծավալի վերաբերյալ։ Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը։






















 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    