Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
 ![]()
«2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Սպանվել, վիրավորվել և գերեվարվել էին ոստիկաններ… Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
 ![]()
Հիշատակի արարողությունից հետո բարձրաստիճան ոստիկաններն ու զոհվածների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
 
 
 ![]()
Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    