Բաժիններ՝

Վարդան Մինասյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիա» ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:

Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, եւ իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին եւ, իհարկե, թիմի ֆուտբոլիստներին` հաջող աշխատանքի համար։Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս