Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմ չի սահմանի, չնայած կորոնավիրուսով վարակումների թվի աճին
Ճապոնիայի կառավարությունը մտաիդր է կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանել, չնայած երկրի մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի միտումին: Այդ մասին հուլիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Վարակումների թվի աճը շարունակվում է առաջին հերթին Տոկիոյում: Դա տեղի է ունենում այդ թվում այն մարդկանց ակտիվ թեստավորման պատճառով, ում աշխատանքը կապված է ակումբների եւ գինետների հետ (նոր դեպքերի զգալի մասը հայտնաբերվել է այդ հաստատությունների աշխատողների եւ այցելուների թվում – ծանոթ. խմբ.): Սակայն նոր դեպքերի 80 տոկոսն արձանագրվում է երիտասարդների շրջանում:
Հիվանդանոցներում հիվանդների թվի աճը նկատելի է, սակայն ծանր վիճակով մարդիկ քիչ են, ուստի մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակն արտակարգ դրության կրկնական սահմանում չի պահանջում»,- ասել է նա:
Հուլիսի 16-ին Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակումների՝ երեք ամսվա ընթացքում ռեկորդային աճ (624): Նախորդ ռեկորդները՝ 644 եւ 720 սահմանվել էին համապատասխանաբար ապրիլի 10-ին եւ 11-ին:
Ըստ որում Տոկիոյում երկրորդ օրն անընդմեջ բժիշկներն առավելագույն թվով վարակումներ են հայտնաբերում համավարկի ամբողջ ընթացքում: Բացի մայրաքաղաքից, համանման իրադրություն է հարեւան Կանագավայի, Սայտամայի եւ Տիբայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ արեւմտյան Օսակայում: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 24 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմել է 998, հաղորդել է ՏԱՍՍ-ը: