Պենտագոնը հաստատել է Թրամփի խոսքերը «սուպեր-պուպեր» հրթիռների փորձարկումների մասին
Պենտագոնում հաստատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը գերձայնային հրթիռների փորձարկումների մասին, որի արագությունը 17 անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: «Պատմության մեջ մեծագույն զենքի» հայտնվելը, «սուպեր-պուպեր» հրթիռների ստեղծումը ԱՄՆ-ի ղեկավարը ծանուցել էր մայիսին: Այն ժամանակ նա չէր ճշտել, թե հատկապես ինչ հրթիռային սպառազինության մասին է խոսքը:
«Իրականում նա (Թրամփը) նկատի է ունեցել հրթիռների վերջերս կատարված փորձարկումները, որոնք մենք անցկացրել ենք մարտին, եւ որոնց ժամանակ (հրթիռների) արագությունը 17 անգամ գերազանցել է ձայնի արագությանը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է Պենտագոնի ներկայացուցչի խոսքը:
Հունիսի վերջին Թրամփը կարգադրել է գործարկել պաշտպանական արտադրության մասին օրենքը, որը կիրառվում է պատերազմի եւ արտակարգ դրության պայմաններում գերձայնային ու տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում ծրագրերի շտապ իրագործման համար:
Ավելի վաղ Պենտագոնում ընդունել են գերձայնային զենքի արտադրության ոլորտում Ռուսաստանից ու Չինաստանից հետ մնալը: Ռադիո «Sputnik-ի եթերում փորձագետը F-15EX-ը որակել է որպես ԱՄՆ-ի գերձայնային զենքի կրող: