Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանին խոստացել է պահպանել C-400-ի մասին տվյալները

Թուրքիան խոստացել է գաղտնի պահել C-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին տվյալները: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատոր Ջոն Թյունը նշել էր ռուսաստանյան ԶՀՀ-ի շուրջ Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ հակասությունը լուծելու «միջոցը»: Նա ուղղում էր ներկայացրել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեին, որում առաջարկել էր այդ համալիրները գնել Թուրքիայից: «Ռուսաստանն անհանգստություն է հայտնել C-400 համակարգի մասին տվյալների պահպանման առնչությամբ»,-Դեմիրի պատասխանը մեջբերում է Milliyet թերթը:

Ընդ որում դեռ հունիսին Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան նշել է, որ Անկարան չէր կարող Վաշինգտոնին զենիթահրթիռային համալիրներ տալ առանց Մոսկվայի համաձայնության:

Բացի այդ, Թուրքիայի կառավարող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն այն ժամանակ ընդգծել էր, որ C-400-ը վերավաճառելու համար ոչ մի իրավաբանական հիմք չկա: Ռուսաստանյան ԶՀՀ-ի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են անցյալ տարվա հուլիսի կեսերին:

Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել գործարքից եւ ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները: Դրա հետ մեկտեղ ամերիկացիներն սպառնացել են ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: Անկարան հրաժարվել է զիջումների գնալ: Անցյալ տարի Ռուսաստանը կատարել է Թուրքիային 2,5 միլիարդ դոլար գումարի C-400 չորս դիվիզիոնների մատակարարման առաջին պարտավորագիրը: Հունիսին կողմերը նաեւ սկզբունքային համաձայնության են հասել են ՀՕՊ համակարգերի երկրորդ լրակազմի մատակարարման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս