Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների կապակցությամբ
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը․
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և ներկայումս Գագաթաժողովը նախագահող և ինձ հարազատ Հայաստանի միջև սահմանային մահացու բախումների կապակցությամբ։ Մաղթում եմ լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի ռեժիմի պահմանմանը»։