«Լարվածությունը զգալիորեն թուլացել է. հրաձգային զենքերից հակառակորդն իրականացրել է հրադադարի 120 խախտում». Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում,  ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ անցնող գիշերը ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է հրադադարի մոտ 120 խախտում, կրակոց: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի:

«Իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանակում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտում, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ:  Չեն կիրառվել հրետանային և ավելի խոշոր տրամաչափի միջոցներ: Սակայն կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, ինչպես նաև նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ճակատում»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ըստ էության, եթե ամփոփենք վերը նշված 120 խախտումը հակառակորդի կողմից, կարելի է ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է:

Տեսանյութեր

Լրահոս