Բաժիններ՝

Դեռահասների ոչ լիարժեք քունը`սրտանոթային հիվանդությունների պատճառ

Դեռահասության շրջանում քնի խանգարումները մեծացնում են հետագայում սրտանոթային հիվանդությունների առաջացման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է health.com-ը, այս եզրահանգմանն են հանգել կանադացի գիտնականները: Վերջիններս հետևել են 4,100 դեռահասների և պարզել, որ աշխատանքային օրերին նրանք միջինը 7.9 ժամ են քնում, իսկ հանգստյան օրերին՝ 9.4 ժամ:

Գիտնականները եզրակացրել են, որ երեխաների 20%-ն՝ աշխատանքային օրերի ընթացքում, իսկ 10%-ը` հանգստյան օրերի ընթացքում, քիչ են քնում: Դեռահասների 6%-ն էլ ասել է, որ հաճախ քնաբեր հաբեր է ընդունում` քնելու հետ խնդիրներ ունենալու պատճառով: Ընդ որում, այդ խանգարումները հիմնականում կոնկրետ գործոնների հետևանք են եղել՝ տապակած սնունդ, ոչ ալկոհոլային, քաղցր, կոֆեին պարունակող խմիչքներ, պասիվ կենսակերպ, ինչպես նաև՝ «էկրանի» առաջ շատ ժամանակ անցկացնելը (վիդեոխաղեր, համակարգիչ, հեռուստացույց):

Քնի խանգարումների պատճառ են դարձել նաև խոլեստերինի բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը, մեծ քաշը: Այս ամենը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ քնի խանգարումները հետագայում սրտանոթային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Այս իսկ պատճառով գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հետևել, որ իրենց երեխաների քունը լիարժեք լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս