Ձեզ հաստատ դուր կգա այս սոուսը. լավագույնը՝ տապակած կարտոֆիլի հետ ուտելու համար
Բաղադրիչներ
1. Կաթ – 300 մլ
2. Սոխ – 1 հատ
3. Դափնու տերև – 1 հատ
4. Կարագ – 15 գ
5. Ալյուր – 15 գ
6. Պանիր – 100 գ
7. Պարմեզան – 20 գ
8. Աղ, սև պղպեղ
9. Մշկընկույզ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել սոխը, դափնու տերևը, լցնել կաթ և հասցնել եռման:
2. Փակել կափարիչով և թողնել 20 րոպե՝ թրմվի:
3. Կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը և եփել, մինչև թեթև ոսկեգունի:
4. Ավելացնել կաթը և անընդհատ խառնել:
5. Զանգվածը հավելել աղով, պղպեղով, մշկընկույզով և քերած պանրով:
6. Եփել 5 րոպե:
7. Մատուցել տաք վիճակում: Շատ համեղ է կարտոֆիլի, բանջարեղենի և պաստայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը