Որպես հանձնուք բերված սառնարանի մեջ հայտնաբերվել են 3147 դեղահաբ և այլ արգելված իրեր հատուկ պատրաստված թաքստոցից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:
Մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են առանց գործարանային փաթեթավորման և մակնշման համապատասխանաբար 2988 և 159 հատ տարբեր տեսակի ու չափսերի, անհայտ ծագման սպիտակ դեղահաբերով լի 2 փաթեթ, ինչպես նաև 6 բջջային հեռախոս, 3 լիցքավորման սարք, ականջակալ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: