Բաժիններ՝

ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը

«Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով, չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։

Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։

Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս