ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսվարողների մոտ կրկնայցերի ժամանակ թերացումներ չեն արձանագրվել: