«Հայաստանը դիմակներ է արտահանում 60 դրամով». Գեղամ Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկաներին հայտնեց, որ առավոտյան հետևել է միջազգային լրատվությանը և արձանագրել՝ նույնիսկ աշխարհում գերզարգացած երկրներ կան, որտեղ միայն հիմա են դիմակների կրելու վերաբերյալ  ուղերձն ամբողջությամբ փոխում։

«Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր հայտարարել է, որ ընդունում է՝ դիմակները պետք է լինեն պարտադիր»,- նշեց վարչապետը և դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին՝ հետաքրքրվեց՝ արդյո՞ք դիմակների շուկայում էական գնանկում կա։
ՏՄՊՊՀ նախագահը հարցին ի պատասխան՝  ասաց, որ դիմակների շուկայում էական գնանկում կա, միևնույն ժամանակ՝ ներկայացրեց առկա խնդիրը.

«Ներկրված դիմակները բավականին թանկ գներով է ներկրվել, քանի որ դրանք Հայաստան են բերվել մոտավորապես 2 ամիս առաջ։ Տեղական արտադրության դիմակները 60 դրամ են, հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան սպառվում է։ Արդեն դիմակների մեկ արտահանում կատարվել է։ Հիմա մենք երկու խնդրի առջև ենք կանգնած, որը պետք է լուծենք, եթե մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու, միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, եթե թողնում ենք, ապա այս 60 դրամը մնում է անփոփոխ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս