Քաղաքացիները հաճախ դիմակները կրում են ոչ ճիշտ. ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Զբոսայգիներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիները շարունակում են դիմակները կրել ոչ ճիշտ ձևով, իսկ խմբերով զբոսնելիս հաճախակի չեն պահպանում նաև առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը։
Դիտարկումների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները իրականացնում են նաև բացատրական աշխատանքներ՝ տալով թերությունները տեղում շտկելու ցուցումներ:
Կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրվում են եռաշերտ բժշկական դիմակներ։
ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողական ստուգայցերը շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։