Ռուսական արվեստի թանգարանը հանդես կգա «Երաժշտական ուրբաթներ» առցանց ծրագրով
Ռուսական արվեստի թանգարանը նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» դասական համերգային առցանց ծրագիրը, որի շրջանակում հունիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվեն Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները:
Մենակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը:
Համերգին հանդես կգա «Արս Լունգա» դուետը: Թավջութակահարն է ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, իսկ դաշնակահարը՝ Ջուլիետա Վարդանյանը:
Նվագակցում է լարային քառյակը. առաջին ջութակ՝ Էրիկ Մանուկյան, երկրորդ ջութակ՝ Ռիմ Միրզոյան, ալտահարն է Նարեկ Ասատրյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը: