Բաժիններ՝

Դեպքից ժամեր անց Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը

Հունիսի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Իսակովի պողոտայի 39-ամյա մի բնակիչ:

Իրավապահները մեկնեցին հիվանդանոց, արձանագրեցին` որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին:

Բաժնի համայնքային ոստիկանների և ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի հարակից այգում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Իսակովի պողոտայի 18-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրն առավոտյան ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս