«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի շրջանակում կhնչի Վեբերի Կլարնետի կվինտետը
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/1019234.jpg)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:
Սպասվող ուրբաթ՝ հունիսի 26-ին, նախագծի շրջանակում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նվագախումբը ներկայացնելու է Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը:
Կլարնետահարն է Արսեն Գրիգորյանը, 1-ին ջութակը՝ Կարմեն Թոսունյանը, 2-րդ ջութակը Վահե Փարսադանյանը, ալտահարը՝ Յանա Դարյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը: