Բաժիններ՝

«Ամեն մարդու մենք կարծում ենք մտավորական, բայց նրանք մտավորականի ստվեր էլ չեն». Գագիկ Գինոսյան

«Երիտասարդության մեջ կան մարդիկ, որոնց նայելով՝ հասկանում ես, որ եթե դու թեկուզ մի փոքր էլ իրենից ավելի ես, ապա դա միայն տարիների փորձի հաշվին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Հարցին, թե որքանո՞վ է արդարացված այն պնդումը, թե լավագույն արվեստագետները լքեցին երկիրը և հետ չեն կանչվում հայրենիք, Գ. Գինոսյանը պատասխանեց. «Ամեն մարդու պետք էլ չէ կանչել: Ամեն մարդու մենք կարծում ենք մտավորական, բայց նրանք մտավորականի ստվեր էլ չեն: Մենք խոսում ենք ամեն տեղ տեսակով հայ մնացած մարդկանց մասին»:

Ըստ Գագիկ Գինոսյանի, մեր երիտասարդության մեջ էլ կան մարդիկ, ովքեր վաղը պատիվ են բերելու իրենց ուսուցիչներին: «Կան երիտասարդներ, որոնց համար քեզ պատիվ կլինի  ոստնակ լինել: Վաղը նրանք շատ հստակ ավելին են լինելու, քան դու: Պետք է նրանց համար ոստնակ լինենք, որ նրանք ավելիին հասնեն: Հավատացե՛ք, դա մեզ համար պետք է պատիվ լինի՝ ծառայելու, սովորեցնելու նրանց: Վաղը մեզ համար պատիվ է լինելու` ասել, թե նրա ուսուցիչն ենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս