Բաժիններ՝

Դժբախտ դեպք Արցախում

Հունիսի 16-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունու շրջանի Հացի գյուղում ծառից մարդ է ընկել և մահացել:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Հացի գյուղի «Ղումեն բաղ» կոչվող տեղամասում Մարտունու շրջանի բնակիչ, 1950թ.ծնված Լ. Մ.-ն, թութ թափելիս թթենու ճյուղը կոտրվելու հետևաքով ընկել է ծառից և տեղում մահացել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս