Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։
Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտ-ների բացահայտման և համագործակցության զարգացման համար։
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։