Բաժիններ՝

Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն անմիջական ուշադրությանս ներքո են․ ՄԻՊ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց լրագրողների մասնագիտական աշխատանքի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության ներքո է։

Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և նշել, որ հունիսի 14-ից սկսած մինչև հունիսի 16-ի ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով։

«Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝ լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես»,- նշել է ՄԻՊ-ը։

Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկված ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի վերաբերյալ Թաթոյանն հայտնել է, որ իր իսկ նախաձեռնությամբ արդեն խոսել է մարզիկի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը գրել է, որ իրենց մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։

Հունիսի 16-ի ուշ երեկոյան ՄԻՊ աշխատակազմի 1 խումբ աշխատել է նաև Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս