Դա չի ազդում մեր հարաբերությունների վրա. ԱԳ նախարարը՝ հետախուզվողներին ՌԴ- ի չարտահանձնելու մասին

Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց Ռուսաստանի Դաշնության չարտահանձնելը չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դրանք դատաիրավական բնույթի հարցեր են: Դա չի ազդում մեր հարաբերությունների վրա»,- ասաց Մնացականյանը:

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող մի շարք նախկին պաշտոնյաներ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս