«Արսեն, «հայկական արտադրության» ակնոցդ մաքուր պահիր, իսկ բացակա գիտությունների թեկնածուի դիպլոմդ պատրաստ, որովհետև ֆիլմի նկարահանումների մեկնարկին շատ չի մնացել»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էն առողջա«պահության» նախարարին փոխանցեք, որ կգա ժամանակ ու մարդիկ ֆիլմ կնկարեն իր մասին, իր համակուսակիցների, քաղաքական համախոհների, քաղաքական հայրերի ու առհասարակ նրանց մասին, ովքեր ապրում էին այս օրերում և դիմակավորված երեսպաշտությամբ ավիրում էին համակարգը: Ֆիլմեր կնկարվեն նաև այն մարդկանց մասին, ում իրենք ստիպեցին հրաժարվել սիրելի մարդկանցից, նրանց տեսնելու հնարավորությունից, սիրելի այգիներում զբոսնելուց ու դրա դիմաց առաջարկեցին սեփական վախերը փարատելու համար անվերջ երկարաձգված անորոշություն, անարդյունավետ «պայքար» ու թավշյա խրախճանք, որը արժեցավ հարյուրավոր կյանքեր:

Այդ ֆիլմերը կպատմեն, թե ինչ է պատասխանատվությունը ու որ ուշացած ներողությունները արժեք չունեն, կպատմեն թե ինչպիսին չպիտի լինի մարդ ու թե ինչպես չպիտի ստանձնել պաշտոնը, եթե ունակ չես այն պատասխանատվությամբ տանելու:

Հա Արսեն, կպատմեն նաև փոքրիկ դագաղիկների ու գարդասիլների մասին, քո ապաշնորհության ու տգիտության մասին: Վստահ եմ դրվագային, բայց կպատմեն դեռ 2011 թվականի կառավարության որոշման մասին, որի հղումը տեղադրում եմ, որ էջումս ծվարած նազիր-վեզիրներդ տեղ հասցնեն: Կպատմեն, թե դու ինչքան անտեղյակ ես և թե ինչ լկտիությամբ կարող ես բեմականացումներում խաղալ:

Ու վերջում Արսեն, «հայկական արտադրության» ակնոցդ մաքուր պահիր, իսկ բացակա գիտությունների թեկնածուի դիպլոմդ պատրաստ, որովհետև ֆիլմի նկարահանումների մեկնարկին շատ չի մնացել»:

Էն առողջա«պահության» նախարարին փոխանցեք, որ կգա ժամանակ ու մարդիկ ֆիլմ կնկարեն իր մասին, իր համակուսակիցների, քաղաքական…

Gepostet von Robert Hayrapetyan am Donnerstag, 11. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս